Search
Close this search box.

«Խոստացել էիր, որ այս Նոր տարին ինձ հետ կնշես, այն էլ նորից մենակ թողիր՝ մենակ ու տխուր». զոհված զինծառայողի մոր գրառումը

Արցախյան 44-օրյա պատերզամում զոհված Սենո Երկանյանի մայրը՝ Մարիան գրում է.

Սեն ջան, ասում են` Նոր տարի է, քո սիրած Նոր տարին, դու սիրում ես այս տոնը, սիրում ես նվերներ ստանալ ու տալ։ Խոստացել էիր, որ այս Նոր տարին ինձ հետ կնշես, այն էլ նորից մենակ թողիր՝ մենակ ու տխուր։ Ես գիտեմ` հավատում եմ, համոզված եմ, որ դու ողջ ես ու մի օր կգաս, դրա համար ես շնորհավորում եմ քո ամանորը, կյանքս, շուտ վերադարձիր տուն, կարոտել եմ։ Առանց քեզ տխուրա ու անիմաստ։ Իմ աշխարհ, ում երազ ես գալիս ասում ես. «Մամային ասեք՝ չհավատա, չլսի ոչ մեկի, ես ողջ եմ, շուտով կգամ», ես էլ շունչս պահած սպասում եմ, սպասում եմ, որ գաս։

Իսկ Եռաբլուրում միշտ էլ մաքրում-սարքում եմ, մտածելով` ում երեխեն էլ լինի՝ էլի իմնա, էլի իմնա, ու ես կանեմ ամեն ինչ՝ համարելով իմը, մենակ թե դու գաս, գաս գիրկս, գրկեմ, սեղմեմ դոշիս ու հոտդ քաշեմ։
Սենս` արի արևս, սպասում եմ:

Սենս տուն արի,կարոտել եմ,
Ասա՛ ինձ, որդի՛ս, ասա՛ իմանամ,
Ե՞րբ ես տուն գալիս, որ արթուն մնամ,
Ինձ միշտ թվում է, թե ձայն ես տալիս.

-Դուռը բաց, մայրի՛կ, ես տուն եմ գալիս:
Վախենում եմ ես, որ քնով ընկնեմ,
Ձայնդ չլսեմ, քեզ դրսում թողնեմ,
Դռանը հենված՝ քնես դու հոգնած,
Բաց երկնքի տակ՝ մինչև լուսաբաց:

Անունդ լեզվիս նշխար է դարձել,
Փոքրիկ սենյակդ սրբավայր օծվել,
Լուռ ու հուսահատ ես քեզ եմ կանչում,
Չկաս իմ գրկում, հոգիս է այրվում:
Երբ ամեն անգամ, առավոտ ծեգին,
Արևն է ընկնում քո սուրբ նկարին,
Մոմեր եմ վառում ու քեզ հետ խոսում,
Խոսում եմ անձայն ու լուռ աղոթում:

Մայրական սիրտս խոսել է ուզում,
Ամեն պահ քեզ հետ կիսվել է ուզում,
Իսկ դու միշտ լռում, տխուր ինձ նայում,
Միտքդ չեմ կարդում, թե ի՞նչ ես ուզում:
Իմացի՛ր, որդի՛ս, շատ եմ կարոտում,
Քեզ ամուր-ամուր գրկել եմ ուզում…
Ուր էլ որ լինես՝ հեռու երկնքում,
Ես միշտ կողքիդ եմ, իսկ դու իմ սրտում…

Please enter a valid URL