Search
Close this search box.

Պետական ​​դավաճանություն. Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահը ձերբակալվել է

Ղազախստանի հատուկ ծառայությունները պետական ​​դավաճանության կասկածանքով ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) նախկին նախագահ Քարիմ Մասիմովին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Այս տարվա հունվարի 6-ին Ազգային անվտանգության կոմիտեն պետական ​​դավաճանության դեպքի փաստով նախաքննություն է սկսել, հոդվածը՝ 175-րդ, մաս 1-ին:

Նույն օրը այս հանցագործությունը կատարելու կասկածանքով Քարիմ Մասիմովը և այլ անձինք բերման են ենթարկվել և տեղափոխվել ժամանակավոր պահման վայր»,- ասվում է հաղորդագրությունում։

Please enter a valid URL