Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու իր դուստրերը իրենց ընտանիքներով լքել են Ղազախստանը։ Այս մասին գրում են տեղական ԶԼՄ-ները։
Ըստ աղբյուրի՝ երկրում մնացել է միայն Նազարբաևի մեծ եղբայրը՝ Բոլատ Նազարբաևը։ Հատկանշական է, որ որքան էլ Ղազախստանի գործող ղեկավարը վստահեցնում է, թե երկրում սահմանադրական կարգը վերականգնվել է, այնուամենայնիվ, Ղազախստանը լքել է երկրի սիմվոլ հանդիսացող Նազարբաևը, որը երեսուն տարի եղել է երկրի ղեկավար։ Նախագահի պաշտոնը լքելուց հետո նա զբաղեցնում էր Ղազախստանի ԱԽ քարտուղարի պաշտոնը։ Բացի այդ, երկրի մայրաքաղաքը, ի պատիվ նրա, անվանակոչվեց Նուր-Սուլթան։ Հիշեցնենք, որ 2022 թվականը Ղազախստանում մեկնարկեց բողոքի ակցիաներով։ Արդեն վեցերորդ օրն է, ինչ երկրի արևմտյան մի շարք քաղաքներում բազմամարդ բողոքի ակցիաներ են: