Search
Close this search box.

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույցում քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը, հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջը:

Նշվում է, որ հունվարի 7-ին հեռախոսազրույց է անցկացվել նաև Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Բելառուսի նախագահի կայքէջը նշում է, որ Փաշինյանի և Պուտինի հետ Լուկաշենկոյի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը:

«Զրույցի ընթացքում երկրների առաջնորդները շեշտել են, որ գլխավոր խնդիրներից մեկը Ղազախստանի տարածք դրսից հանցավոր խմբավորումների ներթափանցումը թույլ չտալն է, որպեսզի իրենք՝ ղազախստանցիները, այս երկրի ժողովուրդը, ինքնուրույն կարողանան լուծել ներքին խնդիրները«, — նշում է Բելառուսի նախագահի կայքէջը:

Please enter a valid URL