Համացանցում տարածվել են կադրեր, որտեղ երևում են Ղազախստանի Շիմքենտ քաղաքում ցուցարարների կողմից ջարդուփշուր արված ոստիկանական մեքենաները։ Նախնական տեղեկություններով` մեքենաները վնասվել են Ալմաթիում, սակայն տեղական լրատվամիջոցները պարզաբանում են, որ միջադեպը տեղի է ունեցել Շիմքենտում։
Դատելով կադրերից՝ ցուցարարները վնասել են մի քանի տասնյակ ծառայողական մեքենաներ։