Ղազախստանի տարբեր շրջաններում անկարգությունների հետևանքով զոհվել են ոստիկանության ութ աշխատակիցներ և ազգային գվարդիայի զինծառայողներ, ավելի քան 300-ը վիրավոր են, հաղորդում է տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ի հրապարակած տվյալներին։
Ղազախստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ վանդալիզմի և կողոպուտի գործողությունները կազմակերպված են սադրիչների կողմից, կոչ են անում չենթարկվել սադրանքների:
Հիշեցնենք՝ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Երկրի կառավարությունը նախագահ Տոկաևի գլխավորությամբ հրաժարական է ներկայացրել, նշանակվել է ժամանակավոր կառավարության ղեկավար: