Ցուցարարները Նազարբաևի արձանը տապալել են: Ավելի վաղ տեսանյութ էինք հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են անկարգություններ հրահրող ցուցարարները ճոպաններով կապել արձանն ու փորձում էին այն գցել:
Հիշեցնենք` Ղազախստանում անկարգություններն սկսվել են հունվարի 4-ին եւ շարունակվում են մինչ օրս: Հունվարի 2-ին Ակտաու եւ Ժանաոզեն քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոց եւ պահանջել նվազեցնել վառելիքի գինը: Գազի գինը Ղազախստանում հունվարի 1-ից կրկնակի բարձրացել է՝ 60 թենգեից (10 ռուբլի) հասնելով 120 թենգեի (20 ռուբլի):
Այսօր ցուցարարները ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարանի շենք եւ հրդեհել այն: Բացի այդ, նրանք հրդեհել են դատախազության եւ իշխող ուժի գրասենյակի շենքերը: Ցուցարարները գրավել են նախագահի Ալմաթիի նստավայրը: Քաղաքի կենտրոնում բախումներ են ոստիկանների ու ցուցարարների միջեւ: