2021թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշեց չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, որը գործարկվել էր մեկ տարի առաջ` ի պատասխան 44-օրյա պատերազմի ընթացում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցության: Նույն օրը հայտնի դարձավ, որ Հայաստանի կարգավորող մարմինները թույլատրել են ՀՀ գերագույն-գլխավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Fly One» ավիաընկերությանը կանոնավոր թռիչքներ իրականացնել Թուրքիա: Պարզ է, որ այս երկու որոշումները թելադրվել են մի կենտրոնից, ավելի ճիշտ մեկ անձի` Խաչատուր Սուքիասյանի կողմից:
Առանց թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացման անհնար էր Թուրքիա թռիչքների կազմակերպումը, այլապես Թուրքիայից վերադարձողները պետք է այնտեղից գային դատարկաձեռն կամ Հայաստանի մաքսավորները պետք է առգրավեին ամբողջ ուղեբեռը: Բայց քանի որ Խաչատուր Սուքիասյանը, ըստ տարածված տեսակետների, որոշել է Հայաստանը վերածել թուրքական վիլայեթի, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է լինեն ամենաբարձր՝ վասալային:
Հաջորդ քայլը կարող է լինել՝ թուրքական ապրանքների ներմուծման դեպքում հարկերից ազատելը, որպեսզի թուրքական ապրանքները ոչնչացնեն Հայաստանի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Կարևորն ու անձեռնմխելին` «յառմռկեքն» են, ու հա մեկ էլ «պիցցայանոցները»:
ArmLife.am