Search
Close this search box.

Հրապարակվել է այսօր զորամասում սպանված 18 տարեկան Մովսեսի լուսանկարը

Դեկտեմբերի 31-ին հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել։ Այդ օրը, ժամը 10։50-ի սահմաններում Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող՝ 18-ամյա Մովսես Արամայիսի Թադևոսյանի դին՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է։ Սկզբում տեղեկություններ էին տարածվել, որ նա ինքնասպան է եղել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հերքվել է ինքնասպանության վարկածը, ու նրան մահացու հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով՝ չենք հայտնում։ Մահացած, ժամկետային զինծառայող, 18-ամյա Մովսես Թադևոսյանն է։

Please enter a valid URL