Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում։
Shasmhyan.com-ի փոխանցմամբ՝ տեղացած առատ ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով տարբեր հատվածներում բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, կան վիրավորներ։
Վթարների հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը ճանապարհի մեջտեղում են, մի քանիսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։
Այս դեպքում օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ճանապարհը սպասարկող ճանշինականներից մինչև այս պահը ոչ ոք չկա։ Մի քանի ավտոմեեքանաների անվադողերն էլ ամառային են։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Արարատի մարզի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանի հանձնարարականով ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ժամանել են դեպքի վայր, ովքեր օգնություն են ցուցաբերում վարորդներին, իսկ վարորդներն էլ «ամենավերջին քաղցր խոսքերով են հիշում» ճանապարհն սպասարկող ընկերության ներկայացուցիչներին։