Search
Close this search box.

Ադրբեջանցի սահմանապահը սպանել է 3 ծառայակիցներին

2022 թվականի հունվարի 2-ին ՝ ժամը 18:00-ի սահմաններում, ադրբեջանցի սերժանտ Էլհան Ավազլին անհայտ պատճառներով ծառայողական զենքից կրակ է բացել իր ծառայակիցների վրա: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։

Հրաձգության հետևանքով զոհվել են երեք զինծառայողներ։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ, հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:

Please enter a valid URL