Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ Սասունցի Դավթի հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի կին ու հայտնել, որ Սասունցի Դավթի հրապարակի 1/1 հասցեի հետնամասում գտնվող վագոն-տնակի մոտ տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարեկները փորձում են պարզել մահացածի ինքնությունը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ժամանել է նաև դատական բժիշկը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը 55-60 տարեկան է, ով հանկարծամահ է եղել։