ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 31-ին, այցելել է դիրքեր: Նրան ուղեկցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այլ զինվորականներ:
Ծառայության ընթացքում իրենց լավ դրսեւորած 9 զինծառայողներ վարչապետի կողմից խրախուսվել են: Փաշինյանը առանձին առանձին շնորհակալություն է հայտնել նրանց՝ ծառայության համար:
«Պարոնայք սպաներ, սերժանտներ, շարքայիններ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ ծննդի առիթով, մաղթում եմ պատվով ու անփորձանք ծառայություն եւ խնդրում եմ ձեր ընտանիքի անդամներին փոխանցելիմ շնորհավորանքները իմ անունից, կառավարության անունից եւ մաղթել լավագույնը 2022-ին: Բարով ծառայեք եւ բարով վերադառնաք ձեր օջախները, ձեր ընտանիքները: