Դեկտեմբերի 3-ին Սիսիանի բնակիչ, զինվորականների ընտանիքում ծնված և զինվորական դառնալ ձգտող Նարեկ Հովսեփյանը նամակ էր գրել Ձմեռ պապին, որով ինքնաձիգ, կապի միջոցներ և խաղաղություն էր խնդրում մեր բանակի ու երկրի համար: Ամանորին ընդառաջ Նարեկը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում և հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանի հետ: