Search
Close this search box.

Չավուշօղլուն՝ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման մասին

Հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ 2022 թվականի հունվարին։ Այս մասին «24 TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Նրանց հանդիպման ժամկետը դեռ համաձայնեցված չէ, սակայն ակնկալվում է, որ այն կկայանա հունվարին», — նախարարը պատասխանել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի մասին լրագրողների հարցին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Please enter a valid URL