«Դատարանը մերժեց Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս կարեւոր որոշումը կայացրեց դատավոր Շիրոյանը», — գրել է «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ դատարանն այսօր քննում էր թշնամական գերությունից անմիջապես հետո կալանավորված շարքային Ռոբերտ Նալբանդյանի անազատությունը երկարացնելու հարցով որոշումը: