Հարգելի’ ուղևորներ,
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2022 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 01:00-ին:
Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկությունը:
Երևանի Մետրոպոլիտեն