Վարդենիսի համայնքապետարանում կրքերը չէին հանդարտվում։ Համայնքապետարանի դիմաց էին հավաքվել հարյուրավոր վարդենիցիներ, ովքեր ուրախությամբ ընդունեցին ավագանու անդամի հայտարարծ լուրը՝ ավագանի է ընտրվել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը՝ Ահարոն Խաչատրյանը։
Չնայած Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին՝ ոչ ոք, այդ թվում աշխատակազմի ղեկավարը չի տեղեկացրել, որ ընդհատված նիստից հետո այսօր տեղի է ունենալու եւս մեկ նիստ, այնուամենայնիվ ընդդիմությանը՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների 14 անդամները՝ 14 կողմ, զրո դեմ, զրո անվավեր ձայներով համայնքի ղեկավար ընտրեցին Խաչատրյանին։
Ահարոն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ավագանու ընդդիմադիր խմբակցություններին, իրեն վստահելու կապակցությամբ:
Այնուհետեւ նրանք որոշեցին, որ ավագանու նստաշրջանի առաջին օրը կլինի փետրվարի 8-ին: