Search
Close this search box.

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Թադևոսյանի փոխանցմամբ 5 զինծառայողները հարցաքննվել են, ձերբակալված Արման Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված, ապա հայրենադարձված արդեն վեցերորդ զինվորականին է մեղադրանք առաջադրվում։

Please enter a valid URL