Հայաստանում դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344826 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2560870 վերջին մեկ օրում` 7216 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4005 պացիենտ: Մեկ օրում նվազել է 118-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 331348 անձ` վերջին մեկ օրում 196 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7968 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1505 է: