Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստանի ամենամեծ արժեքը հայ մարդն է»․ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին տոնական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին։ Հայ ժողովրդին ուղղված իր տոնական ուղերձում դեսպան Թրեյսին հետադարձ հայացք է նետում Հայաստանում պաշտոնավարելու իր ժամանակաշրջանին և վերահաստատում ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։

Դեսպանը գովեստով է խոսում Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթների, բազմամյա պատմության, գեղեցիկ բնաշխարհի և հայտնի հյուրընկալության մասին միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս երկրի ամենամեծ արժեքը հայ մարդն է՝ իր ձիրքով, անսպառ էներգիայով, տոկունությամբ և ստեղծարարարությամբ։

Դեսպան Թրեյսին և ԱՄՆ դեսպանության անձնակազմը բոլորիդ մաղթում է խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն գալիք տարում։

Մանրամասները՝ տեսաուղերձում։

Please enter a valid URL