ՀՀ նախագահի դեկտեմբերի 9-ի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար կամավորական Ռուսլան Կոլյայի Թորոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, որն այսօր հանձնվել է հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած հերոսի ընտանիքին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Արցախի նախագահի հրամանագրով էլ «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվել է Սամվել Վարուժանի Եղոյանը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար։