Դեկտեմբերի 23-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ Այնթապ գյուղից որովայնի կտրած-ծակած վերքերով երկու անչափահաս են տեղափոխվել:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Հաղորդումից ժամեր անց Մասիսի ոստիկանները պարզեցին, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Այնթապ գյուղի դպրոցի մոտ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակով մարմնական վնասվածքները պատճառել է նույն դպրոցի մեկ
այլ աշակերտ:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին:
Անչափահասը ոչ միայն խոստովանել է կատարածը, այլև մատնացույց արել, թե որտեղ գցել դանակը, ինչը հայտնաբերվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: