Գերիները տեսանելի ապագայում հաստատ կվերադարձվեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Գերիների մեծ մասին Ադրբեջանը չի վերադարձնում, բայց ռուսական կողմի միջնորդությամբ տասնյակ գերիներ են արդեն վերադարձվել:
Վստահ եմ, որ գոնե տեսանելի ապագայում բոլոր գերիները հաստատ կվերադարձվեն: Դա կլինի Ալիևի ցանկությամբ, թե՝ ոչ, նաև միջազգային հանրության ճնշման ներքո գերիները մոտ ապագայում կվերադարձվեն»,-ասաց Արմեն Խաչատրյանը: