Հարգելի ՛ հայրենակիցներ
Տարին ավարտում ենք առաջին մեծ բնակարանամուտով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ զոհված հարազատ ունեցող, տեղահանված և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող առաջին ընտանիքները մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են կահավորված բնակարաններ՝ այսպիսով տալով մեծ ծրագրի պաշտոնական մեկնարկը: Առաջիկա օրերին և գալիք տարիներին այսօրինակ արարողությունները դառնալու են հաճախակի:
Արցախը հայկական ու հարատև պահելու հիմնական նախապայմանը մեր այստեղ ապրելն ու արարելն է: Ուստի, մեր հայրենի հողում տուն կառուցելու ԱՀ կառավարության ծրագիրը միայն ընդլայնվելու է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՀ կառավարության և համայն հայության աջակցությամբ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան