Search
Close this search box.

Երեւանի ավագանին քաղաքապետի առաջին տեղակալ ընտրեց Լեւոն Հովհաննիսյանին

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հովհաննիսյանին: Քրվեարկությանը մասնակցեց աբվագանու 41 անդամ, որից կողմ քվեարկեց 37-ը, դեմ 1, ձեռնպահ 3:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Լեւոն Հովհաննիսյանը բավականին մեծ փորձ ունի բանկային համակարգում աշխատանքի, ֆինանսական ոլորտում ունի մոեծ հաջողություններ, տարբեր պաշտոններում է պաշտոնավարել:

Ինքը Լեւոն Հովհաննիսյանն ասաց, որ 2009 թվականից աշխատել է բանկային ոլորտում. «Նաեւ վերջերս USAID-ի եւ ՀՀ կառավարության համատեղ ծրագրի համակարգող եմ եղել, ծրագրի ղեկավար եմ եղել շուրջ մեկ տարի: 2019-ի ապրիլից եղել եմ Երեւանի ավագանու ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահը»,-ասաց նա:

Ավագանու համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ»:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը դեկտեմբերի 22-ին ավագանու կողմից ընտրվել է Երեւանի քաղաքապետ, իսկ իր տեղը թափուր էր մնացել:

Please enter a valid URL