Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլ–Երևան առաջին չվերթը տեղի կունենա առաջիկա օրերին։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելու համար և մտադիր են չարտերային չվերթեր գործարկել դեպի Երևան: Նախարարը նաև հայտնել է, որ Ստամբուլ–Երևան առաջին չվերթը տեղի կունենա առաջիկա օրերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քաղաքացական ավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն մեկ հայտ է ստացել: