Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Քննիչին միջնորդություն է ներկայացվել, դեռ պատասխան չունենք։ Բնականաբար, հասկանում ենք, որ քննիչը միջնորդությունը մերժելու է, քանի որ այս անցած ամիսներին նախաքննական մարմինը նման ոճ դրսևորել է»,- ասաց փաստաբանը՝ միաժամանակ հավելելով, որ գործով նախաքննությունն ավարտվել է։ Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։

Please enter a valid URL