Search
Close this search box.

Երբ ասում են՝ Թուրքիայի հետ պատրաստ ենք բանակցել առանց նախապայմանների՝ երեսպաշտություն է․ դուք բոլորը կատարել եք, մի բան էլ՝ ավել. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ դեկտեմբերի 27-ին իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ անդրադարձ կատարեց իր նախագահության ժամանակ հայ-թուրքական հարաբերություններին և հիմա՝ ընդգծելով՝ եթե առաջ Թուրքիայի նախապայմաները երեքն էին, ապա հիմա բոլորը կատարվել են, ցանկանում են միջանցքի հարցը լուծել.

«Երեք նախապայման Թուրքիան միշտ դրել է Հայաստանի առջև՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը, 7 շրջանի անվերահապահ վերադարձը Ադրբեջանին, և երրորդ նախապայմանը՝ կապված Ցեղասպանույթան ճանաչման հետ: Հիմա ավելացել է նաև ևս մեկը՝ Զանգեզուրի միջանցքի նախապայմանը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Վերջինս նշեց, որ Թուրքիայի հետ միշտ բանակցել են՝ առանց որևէ նախապայմանների.

«Հիմա ինչ է կատարվել այդ 3 նախապայմանների հետ. սկսենք 2-ից՝ ոչ թե 7 շրջանն է վերադարձվել այլ՝ բունոսուվ Շուշի և Հադրութ, ըստ էության, այդ նախապայմանը այլևս գոյություն չունի, քանի որ բոնուսով իրականացված է: Ցեղասպանության հետ կապված Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ մտածել, թե կարող է որևէ հաջողության հասնել ցեղասպանության ճանաչման գործում՝ սխալ է, այդ հարցը իշխանությունները թողել են Հայ դատի գրասենյակների վրա: Հիմա, 3 նախապայմաններից, ըստ էության, երկուսը Ադրբեջանի համար բարեհաջող կերպով լուծված են: Երբ ասում են՝ մենք Թուրքիայի հետ պատարստ ենք բանակցել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն դժվար թե հորինվեր, դուք բոլոր նախապայմանները կատարել եք, մի բան էլ ավել, հիմա էլ քննարկում եք միջանցքի հարցը»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահ:

Please enter a valid URL