Search
Close this search box.

Նիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետա

Դե ինչ, շուտով տարվա գլխավոր տոնն է: Եվ մեզանից շատերն արդեն սկսել են մտածել, թե ինչպես կարող են մինչեւ ամանորյա տոներն ու կորպորատիվները շատ արագ ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից:

Օրգանիզմը անմիջապես չի այրում ճարպային բջիջները: Այն նախ հրաժեշտ է տալիս սպիտակուցներին ու հեղուկին, դրա համար էլ մկաններն ավելի փափուկ են դառնում: Հենց դիետան ավարտվի, ուղեղը ճարպային դեպոն համալրելու հրաման կտա: Այսինքն դուք նորից քաշ կհավաքեք: Այդ արատավոր շրջանից դուրս գալու հարցում ձեզ կօգնի բեռնաթափման թեթեւ համակարգը: Փորձարկեք այն հանգստան օրերին, նախապես որոշելով սննդակարգը ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունները: Բեռնաթափող օրը սկսվում է ոչ թե առավոտյան, երբ ուզում ես ավելի երկար քնել, այլ նախօրեին՝ ժամը 17-ից: Երեկոն լրացրեք պարապմունքներով ու քնելուց առաջ շատ մի կերեք:

Սննդակարգի հիմքում սպիտակուցներն են՝ ածխաջրածինների հավելումով՝ 3:1 հարաբերակցությամբ: Այս սննդակարգը թույլ կտա ազատվել քաշից, բայց պահպանել մկանային զանգվածը: Ընդհանուր կալորիականությունը օրական 1000 կկալ է: Սնունդը բաժանվում է 4 մասերի: Եթե դրանց միջեւ էլի քաղցած եք լինում, մի բաժակ կիտրոնահյութ խմեք կամ էլ 50 գրամ կաթնաշոռ կերեք վարունգով: Վերջին անգամ պետք է ուտել քնելուց 3-4 ժամ առաջ: Բավականաչափ ջուր խմեք՝ 30 մլ 1 կգ քաշի համար:

Բացառվում են՝ սպիտակ հացը, շաքարն ու քաղցրեղենը, աղը, մակարոնեղենը, կարտոֆիլը, բանանը, խաղողը, չրերը ու ձավարեղենը, բացի հնդկաձավարից:

Մարզանք 45 րոպե. 15 րոպե նախավարժանք, 20 րոպե ինտենսիվ քայլք կամ վազք, 10 րոպե ազատ տեմպով մարզանք՝ մկանները բացելու համար:

Ճաշին ձվածեղ կերեք (2 ձու, 50 գ սունկ, սոխ, 30 գ անյուղ խոզապուխտ կամ հավի կրծքամիս, 5 գ յուղ ) լոլիկով մածուցիկ ապուր կամ էլ բրոկոլիով ռոսթբիֆ:

Լավ քունը շատ կարեւոր է: Քնի տեւողությունը առնվազն 8 ժամ պետք է լինի: Քնի պակասը ավելացնում է գրելին հորմոնի մակարդակը, որը պատասխանատու է քաղցի զգացողության համար:

Նախաճաշը պետք է առատ լինի՝ 2 հարած ձու կամ էլ եփած միս կանաչ սալատով, կամ էլ 100 գ յուղազրկված կաթնաշոռ՝ 1 ճ. գդալ թեփի ու հատապտուղների հետ:

Ցերեկային մարզանքները թույլ կտան ուժեղացնել նյութափոխանակությունը: Խորհուրդ է տրվում վազքը ( շուրջ 45 րոպե), վելոտրենաժորը, լողը կամ էլ արագ տեմպով քայլքը:

Ընթրիք. 150 գ ձկան ֆիլե ու աղցանն ( 50 գ սպիտակ լոբի, 100 գ չերի լոլիկ, սոուս՝ 1 ճ գ մանանեխ, 75 գ մածուն, 2 ճ. գդալ բանջարեղենային ագարակ, 1 ճ. գ. պարմեզան)

Այս էքսպրես դիետան կօգնի ձեզ նիհարել ու լավ տեսք ունենալ մինչեւ Նոր տարին

Please enter a valid URL