Search
Close this search box.

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 16–ամյա տղան «աջ դաստակի պայթյունային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 14:30 –ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի պայթյունային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հովաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 16-ամյա Հովսեփ Ա.-ն է: Մինչ բժիկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00–ի սահմաններում երեխան իրենց տան նկուղում գտել է փամփուշտ (որի տեսակը պարզվում է), փորձել է այն մասնատել, ինչի հետևանքով այն պայթել է և երեխան ստացել է վնասվածք: Հետաքննիչ Համբարձումյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL