Search
Close this search box.

Ի՞նչ են ասել ադրբեջանցիները Մոսկվայում հայերի հետ հանդիպման ժամանակ․ մշակութային գործիչ

Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը Սպուտնիկ Արմենիային հայտնել է, որ Հայաստանի և Ադբրեջանի մշակույթի գործիչների մոսկովյան հանդիպումը կրել է հունամիտար բնույթ և տևել է մոտավորապես երկուս ու կես ժամ։

Նրան հայտնի չէ, թե ինչ սկզբունքներով են ընտրել մասնակիցներին, ինչպես նաև կլինե՞ն նորից նմանատիպ հանդիպումներ, թե ոչ։

«Ադրբեջանի մասնակիցները նույնպես չորս հոգի էին, երեք տղամարդ և մեկ կին։ Ինձ թվում է կնոջ ներկայությունը կրում էր արարողակարգային բնույթ։ Նրանցից երեքը բուհերի ռեկտորներ էին, մեկը կինոքննադատ։

Հայկական կողմը հանդիպման ժամանակ մի քանի անգամ շեշտեց, որ երկխոսություն կարող է սկսվել միայն հայ գերիների վերադարձից հետո, որին ադրբեջանցիները պատասխանեցին, որ մեր տղաներն անպայման կվերադառնան։

Նրանք ասում էին, որ իրենց հարցերը վերաբերում են հիմնականում ականապատ տարածքներին, ինչին ես պատասխանեցի, որ պատկերավոր ասած մեր հարաբերություններում շատ ականապատ տարածքներ կան։ Առաջին հերթին պետք է լուծել այդ խնդիրները։»

Please enter a valid URL