Search
Close this search box.

Հռոմի Պապը սուրբծննդյան իր ուղերձում անդրադարձել է ռազմագերիներին

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Հռոմի Պապը հանդես եկավ ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձով՝ մարդկությանը հրավիրելով երկխոսության, միասնության և խաղաղության։ Այս մասին ասված է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

«Նա իր խոսքում անդրադարձավ աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։

Իր ուղերձում Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշեց. «Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան»»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL