Search
Close this search box.

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Եգորյանը՝ իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, Կորյունի 5 շենքի դիմաց, բժշկական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների 01 բրիգադի բժիշկները արձանագրել է հետիոտնի մահը: Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել սթափ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Please enter a valid URL