Search
Close this search box.

Հայկ Մարությանը վայր է դրել ավագանու անդամի մանդատը

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Երևանի քաղաքապետն արձանագրություն պետք է կազմի, որը պետք է ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո մանդատը կհավարվի վայր դրված»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։

Please enter a valid URL