Search
Close this search box.

«Հրապարակ». Հաղորդում հանցագործության մասին

Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն Արցախի իրավապահների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ անցած տարվա կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո մինչեւ նոյեմբերի 25-ը Արցախի 3 էլեկտրաբաշխիչ կայաններն «անհետացել» են։ Խոսքը Բերձորի, Աղավնոյի եւ Դադիվանքի տարածքում գտնվող կայանների մասին է։

Նա կարծում է, որ սրանով են պայմանավորված Արցախում վերջին շրջանի հովհարային անջատումները։ Նա օրերս այցելել է գլխավոր դատախազություն, հետաքրքրվել՝ արդյոք զբաղվո՞ւմ են այդ մասշտաբային թալանով։ Նրան պատասխանել են, որ այդ փաստով չկա հայտարարություն, եւ իրենք չեն կարող գործ հարուցել ու զբաղվել։

Please enter a valid URL