Որպես նորընտիր ավագանու՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ներկայացնող անդամներ, հենվելով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների վրա, որոնց համաձայն Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացուն ընտրելու և ընտրվելու իրավունքից զրկելու առնվազն երկու պարտադիր պայման, որոնք պետք է առկա լինեն միաժամանակ՝ 1) դատապարտված լինելը և 2) պատիժ կրելը, իսկ ընտրվելու իրավունքի դեպքում ամրագրում է այդ իրավունքից զրկելուց պաշտպանություն ցանկացած հանցանքի պարագայում, պահանջում ենք ՀՀ Կառավարությունից և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունից իրականացնել իրենց ուղիղ պարտավորությունը, այն է՝ ապահովել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձոր համայնքի ընտրված ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը, ով կալանավորված է, մասնակցի ավագանու առաջին նիստին և չզրկվի իր սահմանադրական իրավունքից:
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի հայտարարություն է տարածել