ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Հիշեցնենք, որ Ռիմա Դեմիրճյանը մահացել էր դեկտեմբերի 21-ին։ Մահվանից օրեր առաջ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Ռիմա Հովհաննիսյանը 88 տարեկան էր։