Search
Close this search box.

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն մեկնել է Արցախ՝ չվախենալով Ադրբեջանի սպառնալիքից

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը նախօրեին մեկնել է Արցախ, ինչի մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին:

«Վալերի Պեկրեսեն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա այնտեղ հանդիպել է տեղի քաղաքական գործիչներին: Ճանապարհորդությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի կարողացել լուսաբանել Հայաստանում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ France TV-ն»,-գրել է մեկնաբանը:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններում «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածուն 2022 թվականին դարձել է մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը:

Please enter a valid URL