Վերջին շրջանում շատ է խոսվում, որ Արցախում հեռախոսային կապը շատ վատ է աշխատում, նույնիսկ հումորով ասում են՝ ավելի լավ է ոտքով գնաս՝ ասես, քան հեռախոսով զանգես: Սրան զուգահեռ, լուրեր են շրջանառվում, որ կապի վիճակը ներսից միտումնավոր է այդպես արվում, որպեսզի այն օտարվի։ Նախագահ Արայիկ Հարությունյանն է ուզում այն դարձնել իր սեփական բիզնեսը՝ ռուսական մի ընկերության հետ համատեղ․ մոտավորապես մեկ ամիս ժամանակի մասին է խոսվում, որ նորմալ կապը կվերականգնվի։
Իսկ ընդհանրապես, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սկսել է աննախադեպ ջերմանալ ռուսների հետ: Արցախում ասում են, որ դա հենց այնպես չէ, Արայիկը իր բեզնեսները տեղափոխել է ՌԴ, Արցախում էլ փորձում է ռուսների հետ նոր բիզնեսներ ձեռք բերել։