Search
Close this search box.

Երգահան Լիլիթ Պիպոյանը ևս վայր է դնում իր մանդատը

«Իմ քայլը» խմբակցության անդամ, երգահան Լիլիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի համաքաղաքացիներ, հայտնում եմ, որ Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում, որովհետև.

1. Չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի;

2. Բողոք և անհամաձայնություն ունեմ ավագանու ինստիտուտի նկատմամբ իսկ, որը պետք է անպայման ենթարկվի հիմնավոր բարեփոխումների` ճշմարիտ քաղաքային իշխանություն դառնալու համար, որպիսին այն բնավ չէ հիմա: Այն պետք է դառնա պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին Երևան քաղաքի համար:

Ցավոք, օդում առկախ մնաց քաղաքապետարանում Մոնումենտալ արվեստի խորհուրդ ստեղծելու իմ առաջարկը, որի համար բավականին նախապատրաստական աշխատանք էի կատարել վերջին ամիսների ընթացքում, բայց այն` լիովին ձևակերպած, կհանձնեմ մշակութային գծով քաղաքապետի տեղակալին հույսով, որ կյանքի կկոչվի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c51bfda51de8aa8f22065711c812c4d8

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Please enter a valid URL