Search
Close this search box.

Պաշտոնատար անձինք էին ինձ զանգում իրենց ծանոթների համար՝ էս բուդկեն ստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք․ Հայկ Մարությանը սևացնում է ՔՊ-ին

Տարատեսակ պաշտոնատար անձինք էին ինձ զանգում ու իրենց ծանոթների համար արտոնություններ խնդրում՝ էս բուդկեն ստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք, այսքան հարկ ավելացնենք և այլն, բոլոր դեպքերում մերժել եմ, ասել եմ, որ քանի դեռ ասյտեղ եմ, ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում։

«Սա տհաճ ազդակ էր ինձ համար, ես այդպիսի զանգերի չէի սպասում, երբ միանում էի թիմին։ Այդտեղ սկսեց ի հայտ գալ իմ ու ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը։ Հիմա էս մարդիկ ասում են, որ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, ովքեր երկրի համար այս նեղ պահին 200 հազար դոլարանոց ավտոմեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա, երկիրը միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու համար․«Արդարացնում են 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր պետության պրիստիժի համար է։ Սա պրիստիժ չէ, հակառակը, սա մովետոն է։ Սա շատ վատ տպավորություն է թողնում։ Դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում, միայն տարակուսանք»։

Մարությանն ասաց, որ դեռ 2019 թվականի վաճառքի է հանել քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գոմարը մուտք է արել քաղաքային բյուջե, այս ընթացքոմ էկոնոմ դասի Նիսսան է քշում, վարորդ չունի, թիկնապահներ չունի․ «Երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Սա հերոսություն չէ, սա նորմալ է; Սա իմ համոզմունքն է ու դա պետք է լիներ հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը»։

Please enter a valid URL