Մի շաբաթում հարց եք որոշել, նիստ եք հրավիրել, հավաքվել եք այստեղ ու անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ինչ է պատահել։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
« Որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր՝ բացի նրանից, որ նա Ձեր կուսակցությունից դուրս է եկել»,-ասաց Վարդանյանը՝ դիմելով «Իմ քայլը»-ին։
Ավագանու անդամն ընդգծեց, թե չի ուզում որևէ կերպ մասնակից դառնալ այս կրկեսին։ «Դուք ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար շարունակում եք այսօր մնալ հրահանգ կատարող։ Ես մինչև այս իմացել եմ շատերի դրական կարծիքը Մարությանի մասին, չի կարող մեկ գիշերում բան փոխվել»,-ասաց Վարդանյանը՝ նշելով, թե որևէ մեկի համար գործընթացի հիմնավորումներ չկան։
Նա նաև դիմեց Հայկ Մարությանին՝ հարցնելով․ «Դուք հիմա սև՞ եք, թե՞ սպիտակ»։