Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 152 նոր դեպք. մահացել է 7 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 152 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343997 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2509795 վերջին մեկ օրում` 6756 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5301 պացիենտ: Մեկ օրում նվազել է 8-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 329281 անձ` վերջին մեկ օրում 153 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7921 է:

Please enter a valid URL