Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար. կա 3 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Իջևանից Նոյեմբերյան տանող հատվածի 2-րդ կմ-ին բախվել են BMW X5, Range Rover և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատո հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Please enter a valid URL