Search
Close this search box.

Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի 2 գերիներին վերադարձնելու եւ Ռուբինյանին բանագնաց նշանակելու մասին

Դեկտեմբերի 18-ին հայ զինվորականների կողմից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների գերեվարումը զսպող գործոն է ադրբեջանական կողմի համար։ Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Այնուամենայնիվ, պատգամավորը գերադասեց չպատասխանել նրանց օպերատիվ վերադարձի մասին հարցին։ Միաժամանակ նա լրագրողներին առաջարկեց ուշադրություն դարձնել, որ հայկական կողմը հետպատերազմյան շրջանում առաջին անգամ դիմել է սահմանը խախտած ադրբեջանցի զինվորների գերեվարմանը։։ Քոչարյանը համոզված է, որ այս քայլը Բաքվի համար զսպող գործոն կլինի, եթե ադրբեջանցիները որոշեն նման փորձերը կրկնել ապագայում, իսկ հարցին, թե ինչու են ադրբեջանցի զինվորականներն այդքան արագ վերադարձվել, եւ արդյոք հայկական կողմը դրա դիմաց ինչ-որ բան ստացել է, պատգամավորը պատասխանեց. «No comment»:

Այս թեմայի շուրջ հարցեր ուղղելու ԶԼՄ-ների հետագա փորձերին Քոչարյանը պատասխանեց․ «Ես պատասխանում եմ միայն այն հարցերին, որոնց անհրաժեշտ եմ համարում պատասխանել։ Դուք մոռանում եք, որ երկրի անվտանգությանն առնչվող հարցերին կարող են հաջորդել նաեւ այլ հարցեր։ Դուք պետք է պատրաստ լինեք դրան»,-ասաց Քոչարյանը։

Հարցին, թե ինչու ադրբեջանցի զինվորականները չեն փոխանակվել Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հետ, պատգամավորը խուսափողական պատասխանեց. «Ի՞նչ գիտեք, թե ինչ կհաջորդի դրան։ Այս հարցերը քննարկման ենթակա չեն։ Անցնենք հաջորդ հարցերին»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ մանրամասներին ծանոթ չէ։

Please enter a valid URL