Search
Close this search box.

Խաչատուր Սուքիասյանի կողմից իշխանազավթումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի. ի՞նչ է կատարվում ներսում

Թվում է, թե ամենակարող օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի ինչին էր պետք պատգամավորական մանդաը, երբ նա ունի անսահմանափակ իշխանություն, ինչպես գործադիր, օրենսդիր, այնպես էլ դատական իշխանությունում: Ի վերջո, վարչապետի պաշտոնում հայտնված Նիկոլ Փաշինյանը, ըստ տարածված լուրերի, Խաչատուր Սուքիասյանի պրոյեկտն էր, և Փաշինյանը պատրաստ է բավարարել Սուքիասյանի ցանկացած քմահաճույք: Այդ դեպքում Սուքիասյանի համար ինչ իմաստ ուներ պատգամավորական մանդատ վերցնելը և գնալ հավասարվելը շարքային պատգամավորներին, որոնց հիմնական առաքելությունը վերևից իջեցված հրահանգով քվեարկություններին կողմ կամ դեմ քվերակելն է. հաճախ անգամ առանց հասկանալու կամ քննարկելու, թե ինչին են իրենք կողմ կամ դեմ:

Նախ Սուքիասյանը հետ բերեց այն մանդատը, որին հրաժեշտ էր տվել 2009թ. որպես Հայաստան վերադառնալու նախապայման: Սակայն նա խորհրդարանում ավելի կարևոր առաքելություն ունի. իրականացնել հերթական հեղաշրջումը և իշխանության բերել հերթական դրածոյին, ով կլինի ավելի հնազանդ ու ձեռնասուն, և կաշկանդված չի լինի կապիտուլյացիայի ու դրա հետևանք հանդիսացող այլ պարտավորություններով:

2020թ. նոյեմբերի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Խաչատուր Սուքիասյանի համար պարզ էր, որ իր պրոյեկտ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկար կյանք չի կարող ունենալ, Նիկոլին »դուրս» են գրելու, և եթե ինքը ոչինչ չձեռնարկի, ապա Նիկոլի հետ գալու է նաև իր վերջը:

Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանական ընտրությունները դիտարկեց լավ հնարավորություն՝ նոր քաղաքական պրոյեկտ սկսելու համար: Նախ նա նոր խորհրդարանը համալրեց իր մի քանի դրածոներով և հասավ նրան, որ իր անմիջական հովանավորյալ Ալեն Սիմոնյանը նշանակվի ԱԺ նախագահ:

Ըստ Սահմանադրության` սա երկրի իշխանական հիրերախիայում երկրորդ պաշտոնն է, և եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվի իշխանությունից, կամ ինչ որ պատճառներով ի զորու չլինի կատարել վարչապետի պարտականությունները, նրա անմիջական փոխարինողը լինելու է Ալեն Սիմոնյանը: Վերցնելով պատգամավորական մանդատ՝ Սուքիասյանը հնարավորություն է ստացել անմիջական շփման մեջ լինել ՔՊ խմբակցության մյուս պատգամավորների հետ և աշխատանք տանել նրանց հետ: Այդ աշխատանքի իմաստը ևս գաղտնիք չէ. պետք է համոզել, որ Նիկոլ Փաշինյանի հետ համերաշխ չխորտակվելու և նավաբեկությունից փրկելու համար իշխանության նավը պետք է ղեկավարի նոր նավապետ:

Գագիկ Ջհանգիրյանի միջոցով փաստացի վերցնելով դատական իշխանությունը, իսկ Ալեն Սիմոնյանի և իր ֆինանսական միջոցներով վերահսկողություն հաստատելով օրենսդիր իշխանության նկատմամբ՝ Խաչատուր Սուքիասյանը շատ հեշտությամբ կարող է զավթել նաև գործադիր իշխանությունը:

Տեսկանորեն իշխանազավթումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Բայց Սուքիասյանը դեռ որոշ ժամանակ ունի. նա սպասելու է, որ երկրում անկառավարելիությունը և քաոսը հասնի մի մակարդակի, երբ իշխանական թիմը կհասկանա, որ Նիկոլից հրաժարումը իրենց փրկության միակ հնարավորությունն է:

Փաշինյանի իշխանազրկումը ունի նաև արտաքին քաղաքական ենթատեքստ: Փաշինյանը մի շարք հանգամանքների բերումով ստիպված է եղել որոշակի պարտավորություններ ստանձնել ռուսական իշխանությունների նկատմամբ: Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական առևտրատնտեսական գործընկեր Սուքիասյանին պետք է նման պարտավորություններից ազատ մեկը, ով կկարողանա Հայաստանն ավելի արագ դուրս բերել ռուսական ազդեցությունից:

Պատահական չէ, որ Սուքիասյանի հովանավորյալ և նրա կողմից իշխանության հաջորդ ղեկավարի համար պատրաստվող Ալեն Սիմոնյանը հրապարակային հրաժարվեց գերիներից: Նույն հաջողությամբ նա կարող է հրաժարվել Արցախից ու Հայաստանի տարածքներից:

Առևտրականները չեն ունենում հայրենիք ու հայրենիքի զգացողություն, նրանց համար կարևորը առնել-ծախելու միջոցով փող աշխատելն է, այդ թվում և մարդկային կյանքերի ու տարածքների հաշվին:

ArmLife.am

Please enter a valid URL