Երեկ Հայաստան վերադարձած 10 գերիները հարցաքննվել են։ Այս մասին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Նա նշեց, որ վերադարձած գերիները հարուցված քրեական գործով որևէ կարգավիճակ չունեն։
Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 19–ին, Հայաստանին հանձնվեց 10 զինծառայող, որոնք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։