Երեկ Հայաստան վերադարձած տասը գերիները արդեն հարցաքննվել են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։
Նրանք հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չունեն։
Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 19–ին, Հայաստանին հանձնվեց եւս 10 զինծառայող։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։
Հավելենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված եւս 10 զինծառայողներ։