Հանրապետականների երեկվա համագումարից հետո շինելը շարունակում է մնալ ֆեյսբուքյան մեյնսթրիմը։
Եվ դա այն պատճառով, որ Հանրապետականները, կարծում եմ, մի քիչ ազնիվ չէին շինելու իրենց ձգտման մեջ։ Որովհետև, եթե իրենք գան, ոչ թե շինելու են, այլ նորից են շինելու, քանզի իրենք քսան և ավելի տարիներ շինել են ու շինել։
Իսկ շինում են այսօրվանները, որովհետև առաջին անգամ են շինում, թեպետ հանրապետականների շինելաստաժին ձգտում են միջոցների մեջ խտրականություն չդնելով։
Քաղաքական խոսքում զգույշ է պետք լինել, այլապես այն հարվածում է։
Եվ ուրեմն՝ ոչ թե շինելու եք, այլ շինելու եք կրկին։ Ասել է թե՝ նորից չեն շինում, շինում են կրկին։
Այո, ով գալիս է իշխանության, իր գլխավոր խնդիրը համարում է ՇԻՆԵԼԸ՝ անկախ շինելու իր ստաժից…
Իսկ ընդհանրապես՝ «…Ամեն մեկս իր փայը ժրաջանորեն կրծում է և ամբողջը չի տեսնում — գլուխը կախ իր համար մենա՜կ, կուսակցություններո՜վ, թայֆաներո՜վ, մաֆիաներո՜վ… վաստակի, զոհի, արյան առևտրո՜վ, զուտ զորբայությա՜մբ, իրարու բերանից հաց խլելով, իրարու ծնող լացեցնելով… — միջուկի մեր կրծոցին ենք և ամբողջը չենք տեսնում…»։
Սա արդեն ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ է ասում, բայց դուք նրան չեք կարդացել։
Արայիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից